Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել։ Այս մասին հայտնում են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի մարտից ի վեր հայտնաբերվել է վարակման 550 դեպք։ Կարմրուկի բռնկումը հանրապետությունում տեղի է ունեցել անցյալ տարվա մարտին։