Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է նոր ժամանած ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետների ուսումնա-մեթոդական հավաք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքների ընթացքում նորակոչիկները կուսումնասիրեն պայմանական հակառակորդի կապի ռադիոցանցերի ճնշման հարցերը:
«Եռօրյա ինտենսիվ պատրաստության ընթացքում հավաքների մասնակիցների հետ կանցկացվի ռուսական ռազմակայանում ստացված արդի սպառազինության և ռազմական տեխնիկայի, դրանց հնարավորությունների և ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա բարձրլեռնային և շոգ կլիմայի պայմաններում շահագործման կարգի ուսումնասիրման հատուկ դասընթաց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործնականում զինծառայողները կյուրացնեն ռադիոխանգարումների կայանների ծավալումը, կկատարեն ստացված տեղեկատվության հավաքում և վերլուծություն, ինչից հետո ռադիոխանգարումներ կիրականացնեն պայմանական հակառակորդի կապի համակարգի խախտման համար: Հավաքների ընթացքում զինծառայողները պետք է 30 կիլոմետր շառավղով հայտնաբերեն, ուղղորոշեն և խլացնեն բջջային և արբանյակային կապի ավելի քան 2 հազար ազդանշաններ՝ խանգարումների ավտոմատացված կայանների օգտագործմամբ: