Հայաստանի ռուսական ռազմակայանի հրաձգային վաշտի և հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները դիպուկահարների մարտավարական մենամարտեր են սկսել: Այդ մասին «Արմենպրես»-ին հաղորդել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Պարապմունքներում ներգրավված Է ավելի քան 100 զինվորական:

 

 

«Դիպուկահարների մրցումներն անցկացվում են երկու թիմերի միջև, որտեղ մի մասը հանդես Է գալիս դիպուկահարների խմբի դերում, որը նշված Է օդապարիկներով, մուլյաժներով և նմանակիչներով, իսկ մյուսները հակադիպուկահարների դերում, որոնք նշված են այլ գունային գամմայով: Մենամարտերի անկացման ընթացքում դիպուկահարները կիրառում են կրակային դիրքերի ընտրության, առձեռն միջոցների օգտագործմամբ քողարկման և ձգաբանական շտկումներով նշանառու կրակի վարման ունակությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

 

Ճշտվում Է, որ դիպուկահարների վաշտի և հետախուզական ստորաբաժանումների միջև մենամարտերը կրում են մրցումային-ուսուցողական բնույթ: