Ռուսաստանցի հետախույզներն սկսել են վարժանքները Հայաստանի «Փամբակ» ուսումնավարժական համալիրում, որտեղ նրանք պետք Է սովորեն «գոյատեւել» տարբեր բնական եւ կլիմայական պայմաններում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

 

«Հետախույզները պետք Է սովորեն «գոյատեւել» տարբեր բնական եւ կլիմայական պայմաններում, հայթայթեն սնունդ եւ իրականացնեն երթադադարներ բարձրլեռնային պայմաններում առձեռն եւ բնական առարկաների օգտագործմամբ: Մարտական գործողությունների խաղարկման փուլի անցկացման ընթացքում զինծառայողները կցուցադրեն կրակային պատրաստության իրենց վարպետությունը դարաններ, որոնում, հարձակում կազմակերպելիս, դիտարկման կետեր եւ պահակակետեր տեղակայելիս»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

Բացի այդ, նրանց սպասում են մարտական հրաձգություններ, որոնց ընթացքում հետախույզները կյուրացնեն անաղմուկ կրակելու մեթոդիկան: Լավագույն մարտիկները միավորումը կներկայացնեն Հյուսիսային Օսիայում հետախույզների օկրուգային մրցումներում:

 

Վարժանքներում ներգրավված են ավելի քան 300 զինծառայողներ: