Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողները «Դարձիր դոնոր» բարեգործական ակցիայի շրջանակում արյուն են հանձնել եղբայրական հանրապետության կարիքավոր հիվանդներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, ավելի քան 500 զինծառայող ու նրանց ընտանիքի անդամները անհատույց կերպով արյուն են հանձնել Գյումրիի Արյան բանկում։
Հավաքած ու ստուգված արյունն անհրաժեշտության դեպքում օգտագործվելու է Հայաստանում արյունահոսության ու ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողների բուժման համար։