Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զինափորձարանում սկսվել են բժշկական վաշտի եւ 1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի կառուցվածքային սորաբաժանման զինվորական բժիշկների համատեղ հավաքները: Շուրջ 100 զինծառայողներ հոսպիտալի պետ բժշկական ծառայության փոխգնդապետ Ֆելիքս Գոռլովի ղեկավարությամբ երեք օրվա ընթացքում կանցնե ն հատուկ գործնական դասընթաց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքների ընթացքում սանիտարական հրահանգիչները, սանիտար-հրաձիգները եւ ֆելդշերները, որոնք վերջերս են ժամանել Ռուսաստանի զորամասերից, կկատարելագործեն մարտական գործողությունների ընթացքում պայմանական հիվանդներին եւ տուժած զինծառայողներին տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալուց օգնություն ցույց տալու մեթոդիկան:

 

Պարապմունքների ընթացքում առաձնահատուկ ուշադրություն կնվիրվի ծովի մակերեւույթից 1500-ից մինչեւ 2500 մետր բարձրության վրա դաշտային պայմաններում տուժածներին օգնություն ցույց տալու եղանակների եւ գործողությունների յուրացմանը: