Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Էրեբունի ռուսական ռազմակայանի ավիացոն տեխնիկան եւ սպառազինությունը կփոխադրվեն շահագործման ձմեռային ռեժիմի: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են օկրուգի մամուլի ծառայությունից
Չորրորդ սերնդի ՄիԳ-29 ճակատային կործանիչների վրա կիրականցվեն համալիր աշխատանքներ՝ բաղկացած ավելի քան 100 տարբեր տեխնիկական գործողություններից: Ինժեներատեխնիկական ծառայության մասնագետներն ստուգել են բոլոր համակարգերի, ագրեգատների, հանգույցների եւ սարքավորանքի աշխատունակությունը, ինչպես նաեւ զննել են վառելիքային բաքերը, շարժիչները եւ փոխել յուղերն ու հատուկ հեղուկները:
Այս միջոցառումներն անցկացվում են օդուժի տեխնիկական վիճակը պարզելու եւ ձմեռային ու բարձրլեռնային պայմաններում դրա անխափան աշխատանքն ապահովելու նպատակով: Մի-8 եւ Մի-24 արդի ուղղաթիռների Էսկադրիլիան, որը մտնում Է Էրեբունի ռուսական ավիացիոն բազայի կազմի մեջ, իրականացնում Է անձնակազմերի պատրաստում եւ վերաորակավորում՝ բարձրլեռնային պայմաններում հետագա թռիչքների համար:
Եզրափակիչ փուլում ավիաբազայում ստեղծված հատուկ հանձնաժողովները կստուգեն կատարված աշխատանքների որակը: