ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբում հաղորդել են, որ ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի քանի օրում ոչնչացրել են Սիրիայից Իրաք վերամշակման համար տեղափոխվող 500 նավթով լի բեռնատար, տեղեկացնում է LifeNews-ը:

 

Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի խոսքով՝ դա ահաբեկիչների ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկն է:

 

«Միայն առաջին մի քանի օրում ավիացիայի կողմից ոչնչացվել է նավթով լի շուրջ 500 բեռնատար: Սա մեծապես նվազեցրել է զինյալների՝ էներգակիրների ապօրինի արտահանման հնարավորությունը, և հետևաբար նավթի մաքսանենգությունից ստացված նրանց եկամուտները»,- եզրափակել է գեներալը:

 

Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը ցույց է տվել ԻԼԻՊ-ի նավթավերամշակման գործարանի ոչնչացումը: