Սիրիայում, մեկ օրում ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ԻԼԻՊ-ի ավելի քան 320 ահաբեկչի և գրոհայիններին պատկանող զրահապատ տեխնիկայի 34 միավոր, տեղեկացնում է ren.tv-ն:
«Մեկ օրում ոչնչացվել է ավելի քան 320 գրոհային և ահաբեկիչներին պատկանող զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկայի 34 միավոր, այդ թվում՝ երկու տանկ, մեկ Հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) և 15 ջիպ», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: