ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ հինգ օրում Ռուսաստանի օդային խմբի ինքնաթիռները ոչնչացրել են ավելի քան հազար բենզատար, որոնց մատակարարումը Սիրիայում սպասում էին ԻԼԻՊ-ի գործարաններում: Մասնավորապես, նման մեքենաներով երկու սյուն օդային հետախուզության միջոցով հայտնաբերվել և ոչնչացվել է Ռաքքայի մոտակայքում. փոխանցում է lifenews-ը:

 

 

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ վերջին հինգ օրվա ընթացքում ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են ավելի քան հազար բենզատար, որոնք հում նավթ էին փոխադրում ԻԼԻՊ ահաբեկչալան խմբավորման կողմից վերահսկվող գործարաններ», - ասել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

 

 

Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն նշել է, որ ՌԴ ավիատիեզերական ուժերի հիմնական ջանքերը կենտրոնացված են Սիրիայում ԻԼԻՊ-ի ֆինանսատնտեսական բազաները տապալելուն: Առաջին հաջողություններն արդեն գրանցվել են. օրինակ՝ մեկ օրում դադարել է սև շուկա՝ 60 հազար տոննա նավթի մատակարարումը: