Չիլի Վալպարաիսո քաղաքում երկրորդ օրը շարունակվող հրդեհը 12 մարդու կյանք Է խլել, այրվել Է ավելի քան 2 հազար տուն, հաղորդում են տեղական իշխանությունները: «Ընդամենը տուժել են քաղաքի 11 հատվածներ, կրակը ոչնչացրել Է ավելի քան 850 հեկտար, ավելի քան 2 հազար տուն այրվել Է, տուժել Է 8 հազար մարդ»,- մեջբերում Է La Segunda հրատարակությունը Չիլիի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պենյաիլիլյոյի խոսքը: & nbsp;

 

Ավելի վաղ իշխանությունները 10 հազար մարդ են տարահանել Վալպարաիսոյի վտանգավոր շրջաններից: Կրակի դեմ պայքարը շարունակվում Է, սակայն դրա տարածումը կանգնեցնել առայժմ չի հաջողվում ուժգին քամու պատճառով, որը բորբոքում Է կրակը:

 

Փորձագետներն այս հրդեհը համարում են ամենասաստիկը քաղաքի պատմության մեջ:

 

Վալպարաիսոյի իրադրությունը քննարկելու համար ապրիլի 14-ի առավոտյան նախատեսված Է Չիլիի նախագահ Միշել Բաչելետի հանդիպումը կառավարության մի շարք նախարարների հետ: Իսկ առայժմ իշխանությունները որոշում են կայացրել փոխհատուցումներ վճարել տուժածներին՝ 100-ից 250 դոլարի չափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: