Սիրիայում իրականացված պայթյունների հետևանքով, ըստ ճշտված տվյալների, ավելի քան 140 մարդ է զոհվել: Վիրավորների ստույգ թիվն առայժմ չի նշվում, բայց խոսքը կարող է վերաբերել հարյուրավոր տուժածների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պետական ԶԼՄ-ների տվյալներով՝ առնվազն 4 պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի հարավում՝ Սաիդ Զեյնաբի շրջանում, որոնք 83 մարդու կյանք են խլել:
Ավելի վաղ Լոնդոնում հաստատված «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման խմբի» իրավապաշտպանները հայտնել էին, որ առնվազն 57 մարդ է զոհվել Համսում երկու մեքենաների պայթեցման հետևանքով:
«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է այդ երկու հարձակումների պատասխանատվությունը:
Մոնիթորինգային խմբերի տվյալներով՝ զոհվածների թիվը հավանաբար կաճի: Երկու քաղաքներն արդեն քանիցս ենթարկվել են ծայրահեղականների գրոհներին: