«Միտագ» թայֆունը, որը հոկտեմբերի 2-ին եւ 3-ին մոլեգնել Է Հարավային Կորեայի հարավային տարածաշրջաններում, առնվազն վեց մարդու կյանք Է խլել, եւս առնվազն վեց հոգի անհայտ կորած են համարվում: Այդ մասին հոկտմբերի 3-ին հայտնել երկրի կառավարությունը:
Մարդկանց զոհվելու հիմնական պատճառը դարձել Է գետերի վարարումները եւ սողանքների հետեւանքով շենքերի փլուզումները: Կյոնսան-Պուկտոյի նահանգում անձրեւը ողողել Է երկաթուղին, ինչի հետեւանքով տուրիստական գնացքը դուրս Է ընկել ռելսերից: Թայֆունի պատճառով ընդհատվել Է 44 հազար տնային տնտեսությունների Էներգամատակարարումը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ «Միտագ» թայֆունի պատճառով չեղարկվել Է ավելի քան 300 ավիաչվերթ: Ներկայում թռիչքները վերսկսվել են, բայց ուժի մեջ Է մնում ծովում մարդատար լաստանավերի երթեւեկության արգելքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: