Հայիթիի կործանարար «Մեթյու» փոթորկի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 877 մարդ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անտուն, կոյուղաջրերի խառնվելու հետևանքով ակտիվացել է ժանտախտի համաճարակը:
Փոթորիկը Հայիթիից հասել է Ֆլորիդա: Ուժգին քամին պոկել է հաղորդալարերն ու էլեկտրահաղորդման սյուները: Վերջին տվյալներով' նահանգում առանց լույս է մնացել շուրջ 800 հազար տուն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Ֆլորիդայում և Հարավային Կարոլինայում: