Վերջին տվյալների համաձայն՝ հակամարտությունն Ուկրաինայում հանգեցրել է 6 116 մարդկային զոհի: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալները:

 

Բացի այդ, անցյալ տարվա ապրիլից հակամարտության հետևանքով վիրավորվել է 15 474 մարդ:

 

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ում չեն բացառում, որ ոչ բոլոր զոհերի մասին են տեղեկատվություն ստացել և այդ իսկ պատճառով ուկրաինական հակամարտության ժամանակ զոհվածների թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել:

 

Ուրբաթ ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը հայտարարել է, որ հետաքննության հաստատվել է, որ 2014-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ուկրաինայի Զինուժի 459 զինծառայող է զոհվել, 478-ը՝ վիրավորվել: