Ուկրաինայի հակամարտության ընթացքում անցյալ տարվա ապրիլից ի վեր զոհվել Է 5187 մարդ, եւս 11 հազար 515 բնակիչներ վերքեր են ստացել: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրել Է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Ք ոլվիլը: Ուկրաինայում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ջովաննա Բարբերիսը հայտնել Է, որ հազարից ավելի երեխաներ Դոնեցկում ստիպված են ռմբակոծումներից փրկվել ստորգետնյա ռմբապաստարաններում:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Կիեւից հեռախոսով պատասխանելով Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության վերաբերյալ հարցերին, նա հայտնել Է, որ երեխաներն ապահովված չեն անհրաժեշտ քանակությամբ սննդամթերքով եւ սանիտարիայով:
«Մենք խիստ անհանգստացած են նրանց վիճակից: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնությունը եւ ապահովել երեխաների պաշտպանությունը»,-ասել Է նա:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատումների՝ Ուկրաինայի հակամարտությունից այս կամ այն չափով տուժել Է շուրջ 1,7 մլն երեխա:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրակցությանը՝ երեխաներին ապահովել անհրաժեշտ օգնությամբ,-նշել Է Բարբերիսը:-ՅՈւՆԻՍԵՖ-ն Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերին հիշեցրել Է, որ երեխաները պետք Է պաշտպանված լինեն վնասներից»: