Անցյալ տարվա ապրիլի կեսերից Ուկրաինայում շարունակվող զինված հակամարտության ընթացքում զոհվել Է 5 հազար 358 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնեւում հայտնել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչությունը:

 

Ըստ վարչության տվյալների՝ վիրավորների թիվը նույն այդ ժամանակաշրջանում հասել Է 12 հազար 235 հազարի: 1,5 միլիոնից ավելի բնակիչներ դարձել են հարկադիր վերաբնակներ: Նրանցից ավելի քան 920 հազարը ներքին վերաբնակներ են, եւս շուրջ 600 հազարը պատսպարվել են հարեւան երկրների տարածքում, գլխավորապես՝ Ռուսաստանում:

 

«Երկրի արեւելքում մարտերի վերսկսումը հանգեցրել Է մարդկանց նոր տեղափոխությունների, քաղաքացիական անձանց զոհվելուն, ենթակառուցվածքի ավերման, ինչի հետեւանքով աճել են հումանիտար պահանջմունքները»,-նշվում Է հաշվետվության մեջ:

 

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը կոչ Է արել դադարեցնել մարտական գործողությունները: «Հակամարտության հետագա սաստկացումը աղետ կլինի այն 5 մլն 200 հազար մարդկանց համար, որոնք ապրում են հակամարտության գոտում,-հայտարարել Է նա Ժնեւում:-Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք Է լինի բացարձակ գերակայություն»:

 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա նաեւ ուշադրություն Է դարձրել միլիոնավոր մարդկանց ծանր վիճակի վրա, որոնք ապրում են հակամարտության գոտում, խիստ ձմռան պայմաններում, ընդգծելով, որ բնակչության առանց այդ Էլ ծանր դրությունը վատթարացել Է «Ուկրաինայի կառավարության որոշումների պատճառով, որոնք հանգեցրել են տեղաշարժվելու ազատության սահմանափակման եւ սոցիալ-տնտեսական մեկուսացման»: