Կալիֆոռնիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով  մահացել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վիրավորվել է 28 մարդ:

Վերջին տվյալներով՝ նահանգի հինգ բնակիչներ շարունակում են անհետ կորած մնալ:

 

Կարլիֆոռնիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքները բնակելի շատ թաղամասեր լցրել են կեղտով, քարերով և կոտրված ծառերով:

Փրկարարները շարունակում են տուժածների և կորածների որոնողական աշխատանքները: Փրկարարաորոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 50 փրկարար, տասնյակ շներ: Տուժած շրջաններից բնակիչների տարհանումն իրականացվում է ուղղաթիռներով: