Տեղատարափ անձրևները Բրազիլիայում ավելի քան 40 մարդու կյանք են խլել: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Ըստ տեղական EFE լրատվական գործակալության' սողանքների և ջրհեղեղների արդյունքում Բրազիլիայի հարավ-արևելյան մասում զոհերի թիվը հասել է 38-ի: Վերջին օրերին Բրազիլիայի շատ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության և խմելու ջրի, դադարեցված են աշխատանքները, ավելի քան 48 601 մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայում տեղատարափ անձրևները շարունակվում են արդեն 10 օր: