Պակիստանում տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումների զոհ է դարձել 49 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել է Տարերային աղետների ազգային գործակալությունը (NDMA):

 

 

Հորդառատ անձրևներն անցյալ շաբաթ սկսվել էին Բելուջստանի նահանգում, այնուհետև տարածվել երկրի այլ տարածաշրջաններ:

 

 

Բելուջստանում զոհվել է 18 մարդ, Փենջաբի նահանգում՝ 10, դաշնային կառավարման ներքո գտնվող ցեղային տարածքներում՝ 15, Հեյբեր Փահթունհվայի նահանգում՝ վեց մարդ:

 

 

Ընդհանուր առմամբ տուժել է 80 մարդ, ավերվել են 75 տնային տնտեսություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: