ԱՄՆ Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքի բնակիչ Դեյվ Մահալիկը կյանքի ընթացքում 303 լիտր արյուն է նվիրաբերել: Նա առաջին անգամ դոնոր է դարձել 34 տարի առաջ, երբ ընկերոջ մորը շտապ արյուն էր անհրաժեշտ փոխներարկման համար՝ գրում է Unilad- ը:
Այդ ժամանակից ի վեր ամեն երկու շաբաթվա ընթացքում, Մահալիկը գնում է հիվանդանոց, որը գտնվում է նրա տնից 160 կմ հեռավորության վրա և արյուն է հանձնում:
Տղամարդու խոսքով՝ նվիրատվությունը իր համար սովորություն է դարձել:
«Երբ դուք 70 կամ 80 տարեկան եք, ոչ ոք չի ուզում ձեր աչքերը, ոչ ոք չի ուզում ձեր սիրտը, ոչ ոք չի ցանկանում ձեր երիկամը, բայց դուք կարող եք շարունակել արյուն նվիրել», – ասել է Դեյվ Մահալիկը:
34 տարվա ընթացքում նրա արյունը փրկել է 1920 մարդու կյանք: Երբ Մահալիկը 640 անգամ արյուն է նվիրել, նրան հանդիսավոր կերպով շնորհվել է պատվավոր դոնորի կրծքանշան:
Ամերիկացին հավատում է, որ եթե ինչ-որ մեկը ի վիճակի չէ ինչ-որ գումար նվիրաբերելու բարեգործությանը, ապա նա դեռ հնարավորություն ունի փրկելու մարդկային կյանքը: