Չիկագոյում մեծարում են 5-ամյա տղային, որը փրկել է 13 մարդու կյանք այրվող տնից, հաղորդում է Fox News-ը:
Փոքրիկ Ջեյդեն Էսպինոզան արթնացել էր առավոտյան 04:00-ին՝ շնչահեղձ լինելով ծխից, եւ արթնացրել բոլոր քնածներին, երբ երկհարկանի աղյուսե տանը հրդեհ էր բռնկվել:
«Ես գոռացի, որ հրդեհ է բռնկվել: Ես ասացի, որ կրակը մոտենում է խոհանոցին»,-պատմել է տղան WGN-TV հեռուստաալիքին:
Այդ ժամանակ Ջեյդենի ծնողները գտնվում էին իրենց տանը Նորթվեստ Սայդ շրջանում, իսկ տղան քրոջ հետ միասին գիշերում էր մորաքրոջ մոտ:
Յոթ մեծահասակ եւ վեց երեխա հրաշքով փրկվել են այրվելուց, իսկ ավելի ուշ նրանց օգնության էր հասել Կարմիր խաչի ծառայությունը: Նրանք մնացել են անտուն, սակայն Հրշեժ դեպարտամենտում հայտնել են, որ եթե տղան չարթնացներ բոլորին, հետեւանքները ողբերգական կլինեին: