ԱՄՆ-ից երկու տարեկան տղան ընտանիքին փրկել է հրդեհից, գրում է New York Post-ը։ Երեխան հասցրել է արթնանալ ու արթնացնել ծնողներին, քանի դեռ հրդեհը չէր կլանել ամբողջ տունը։
Ինչպես հիշում է Բրենդոնի մայրը՝ Քայլա Դալը, որդին արթնացրել է իրեն «Մայրիկ, շոգ է» բառերով։ Արթնանալով՝ կինն ու ամուսինը տեսել են, թե ինչպես է տունն աստիճանաբար ծխով լցվում, սակայն ահազանգը չգիտես ինչու չի աշխատել։ Իրավիճակն ավելի է բարդացել այն պատճառով, որ զույգը ժամանակավորապես կորցրել է հոտառությունը COVID-19-ի պատճառով։
«Մենք ունենք բոլորովին նոր ծխի ահազանգ մեր տանը, բայց այն չի աշխատում», - ասել է Նաթանը' Բրենդոնի հայրը:
Տղամարդը, լինելով հրշեջ ջոկատի կամավոր, կազմակերպել է ընտանիքի տարհանումն այրվող տնից։ Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում՝ գազի վառարանի պատճառով։
Ծնողների խոսքով՝ հրդեհից ընտանիքը չի տուժել՝ բացառությամբ Բրենդոնի գլխի վրա մի քանի այրված մազերի։