Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Սան Ռամոն քաղաքում ավագ դպրոցի հայ աշակերտը' Կարեն Կիսոյանը, իր ընկերների հետ փրկել է 94-ամյա կնոջը, ում բնակարանը հրդեհվում էր: Ինչպես հայտնում է Asbarez-ը, այս մասին գրել է NBC Bay Area News-ը:

 

Կարեն Կիսոյանը իր ընկերներ Փիթեր Կրավարիոսի և Կիրիլ Յանտիկովի հետ փողոցով անցնելիս տեսել են, որ տուն է այրվում ու լսել Դիանա Դեյվիսի օգնության կանչը, ով խնդրում էր օգնել իր ծեր մորը, ով գտնվում է հրդեհվող տանը: Տղաները վազել են տուն' անցնելով կրակների միջոց ու գտել ծեր կնոջը ծխի մեջ' իր աթոռի վրա նստած, չափազանց վախեցած:

 

Կնոջ տան հարևանությամբ բնակվող Բոբ Սմիթը փորձել է տուն մուտք գործել, բայց չի կարողացել դիմակայել ծանր ծխին ու իր ջանքերն ապարդյուն են անցել: Ի վերջո, տան կրակը մարել են հրշեջները, իսկ ծեր կինը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց: