Էբոլա վիրուսով վարակվելու հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 2,4 հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանին:
Ավելի վաղ ԱՀԿ-ն պաշտոնապես հաստատել Էր 2296 հիվանդացածների զոհվելը:
«Սեպտեմբերի 12-ի տվյալներով՝ զոհվել Է ավելի քան 2400 մարդ, վարակված են 4784-ը»,-ասված Է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:
Մարգարետ Չանը նշել Է, որ առավել տուժած երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա-Լեոնեում հիվանդությունն այնքան արագ Է տարածվում, որ հատուկ բժշկական կենտրոնները չեն հասցնում ընդունել բոլոր հիվանդներին:
Ավելի վաղ Լիբերիայի պաշտպանության նախարար Բրաունի Սամուկայը հայտարարել Է , որ երկիրը բախվել Է «իր գոյության լուրջ սպառնալիքին», քանի որ մահացու Էբոլա վիրուսը տարածվում Է «անտառային հրդեհի նման»: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջեւ, նա նշել Է, որ հիվանդության բռնկմանը միջազգային հանրակցության արձագանքը չափազանց զուսպ Է եղել: Նրա խոսքով՝ վարակի դեմ պայքարելու համար Լիբերիայում չեն բավականացնում ոչ ենթակառուցվածքային հնարավորությունները, ոչ մասնագետները, ոչ Էլ ֆինանսական ռեսուրսները:
Տենդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ առայժմ գոյություն չունի: ԱՀԿ-ն բարոյական է ճանաչել հիվանդությունը բուժելու համար փորձարարական դեղամիջոցների օգտագործումը:
Էբոլա վիրուսն առաջին անգամ բացահայտվել Է 1976 թվականին Զաիրում (ներկայում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) եւ անվանվել Է այն գետի անունով, որի ափին գտնվում Էին առաջին վարակվածների գյուղերը: Արեւմտյան Աֆրիկայում ներկայիս բռնկումը ամենամահաբերն Է դարձել հիվանդության գոյության գրեթե 40-ամյա պատմության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: