Եվրոպայի հյուսիս-արեւմուտքում մոլեգնող փոթորիկն արդեն 13 մարդու կյանք է խլել: Կան բազմաթիվ վիրավորներ: գերմանիայում արմատախիլ եղած ծառեր են ընկել մեքենաների վրա, ինչի պատճառով ուղեւորները զոհվել են, իսկ Ֆրանսիայում հզորª ավելի քան 190 կմ/ժամ արագությամբ քամին մի կնոջ ծովն է նետել: Լոնդոնում եւ գերմանիայի որոշ շրջաններում կաթվածահար է եղել երկաթուղու աշխատանքը: Ֆրանսիայում 42 հազար տուն հոսանքազրկվել է: