Արգենտինայում աննախադեպ ցրտերը խլել են յոթ մարդու կյանք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արգենտինական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու տարեց մարդ մահացել է գերսառեցումից: Եվս հինգ մահացել են շմոլ գազի թունավորումից՝ վառարանը սխալ օգտագործելու հետևանքով:
Արգենտինայում ուժեղ սառնամանիքները սկսվել են նախորդ շաբաթվանից: Սան Կարլոս դե Բարիլոչե քաղաքում այդ բնակավայրի համար գրանցվել է բացարձակ ռեկորդային ջերմաստիճան՝ -25,4 աստիճան: