Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 11,2 հազար մարդ է հոսպիտալացվել, 32 մարդ՝ մահացել երկրի տարածքի մեծ մասում հաստատված տապի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչությունը, որի ենթակայության տակ է գտնվում շտապօգնության ծառայությունը, տվյալներ է ներկայացրել օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակաշրջանի վերաբերյալ:

 

Առավել մեծ թվով տուժածներ են գրանցվել Տոկիոյի պրեֆեկտուրայում, որտեղ հոսպիտալացվել է 971 մարդ: Մի շարք պրեֆեկտուրաներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 38 աստիճանը:

 

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 11-ին Կիոտո, Նարա եւ Նագոյա քաղաքներում սպասվում է մինչեւ 36 աստիճան տաքություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: