Ձյան առատ տեղումների պատճառով Ճապոնիայի կենտրոնական հատվածում երկու մարդ մահացել է, իսկ 326-ն ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ճապոնական NHK հեռուստաընկերությունը, որի տվյալներով' ամենշատ թվով տուժողներ գրանցվել է Կանագավայի շրջանում:

 

Ձյունը շարունակում է տեղալ 23 շրջաններում և հարակից տարածքներում: Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսումներով' ձյան տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 9-ը: Ձյան բարձրությունը կարող է հասնել 50 սմ-ի: 2001 թվականից սկսած Ճապոնիաի մայրաքաղաք Տոկիոյում առաջին անգամ ձյան շերտը հասել է 10 սմ-ի:

 

Վատ եղանակի պատճառով մի շարք գնացքների, ավտոբուսների և ինքնաթիռների չվերթներ են հետաձգվել, իսկ Ճապոնիայի առաջատար ավիաընկերություններից մեկը' All Nippon Airways-ն, ստիպված է եղել չեղյալ հայտարարել բոլոր ներքին չվերթները' մարաքաղաքային «Խենեդա» օդանավակայանից:

 

Ճանապարհներին ձևավորվում են խցանումներ: Օդերևութաբանները կոչ են անում քաղաքացիներին առանց հավելյալ անհրաժեշտության դուրս չգալ տանից: