Ֆիլիպինների հարավային եւ կենտրոնական մասում մոլեգնած հեղեղումների, սողանքների եւ արեւադարձային փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 11-ի: Ավելի վաղ հաղորդվել Էր վեց զոհվածների եւ 15 հազար տարահանվածների մասին:

 

«Սենյանգ» անվանումն ստացած փոթորիկը Ֆիլիպինների հարավային կղզիներում մոլեգնել Է դեկտեմբերի 29-ին, ինչից հետո շարժվել Է դեպի երկրի կենտրոնական շրջաններ: Դեկտեմբերի 30-ին փոթորիկն ընդգրկել Է երկրի Բոհոլի եւ Սեբուի կենտրոնական նահանգները՝ վնասներ հասցնելով նաեւ մի քանի շրջանների, որտեղ զարգացած Է ձկնորսական եւ տուրիստական գործարարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: