Չիլիի հյուսիսում հեղեղումների հետեւանքով զովածների թիվը հասել Է 14-ի, եւս 20 բնակիչ համարվում Է անհայտ կորած: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Արտակարգ իրավիճակների ազգային վարչության տնօրեն Ռիկարդո Տորոն:

 

Նրա խոսքով՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են: Շուտով տարերային աղետի շրջան կուղարկվեն զինծառայողներ՝ տուժածներին օգնություն ցույց տալու համար:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, արդեն մեկ շաբաթից ավելի տեւող սաստիկ անձրեւների առաջացրած հեղեղումները, որոնք դարձել են խոշորագույնը վերջին 80 տարվա ընթացքում, հանգեցրել են գետերի վարարման եւ բազմաթիվ բնակավայրերի ողողման: Տարերքի մոլեգնումից ամենից շատ տուժել են Անտոֆագաստա, Ատակամա եւ Կոկիմբո վարչական մարզերը: Դպրոցներում չեղյալ են հայտարարվել պարապմունքները, իսկ քաղաքներում գործում Է պարետային ժամ: Տեղական իշխանությունները երկյուղ են կրում, որ զոհվածների թիվը, հաշվի առնելով անհայտ կորածներին, կարող Է աճել: