Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավ-արևմտյան Գունգու քաղաքի շրջանում վերջին երկու ամսվա ընթացքում առնվազն 165 երեխա է մահացել անհայտ հիվանդությունից, գրում է ActuaLitte-ն:
Խորհրդավոր հիվանդության մասին առաջին անգամ հայտնի դարձավ օգոստոսին։ Հիվանդությունը ազդում է հինգ տարեկանից ոչ մեծ երեխաների վրա:
Լոզո-Մունենե և Կինզամբա գյուղերի համայնքների ղեկավար Ալեն Նզամբայի խոսքով՝ օրական չորս երեխա է մահանում։
«Հիվանդության ընթացքը հիշեցնում է մալարիային, սակայն այն ուղեկցվում է սակավարյունությամբ»,- ասել է բժիշկ Ժան Պիեռ Բասաշեն։
Առողջապահության նախարարության մասնագետները մեկնել են տարածք՝ վարակի աղբյ