Մեկ մեծահասակ և 11 երեխաներ են զոհվել Կարելիայի (հանրապետություն Ռուսաստանի կազմում), հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։ Նա հավելել է, որ ՌԴ ՔԿ ղեկավարն իր հսկողության տակ է վերցրել Կարելիայում երեխաների զոհվելու գործը։ Դրա շրջանակում ձերբակալվել է հրահանգիչներից մեկը, նրա հետ աշխատում են քննիչները։

 

Տասմեկ երեխաների մարկիններ են գտնվել Կարելիայի լճերից մեկում արտակարգ միջադեպից հետո, ևս երկուսն անհետ կորած են։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է հանրապետության օպերատիվ ծառայությւնների աղբյուրը՝ մանրամասնելով, որ բոլոր զոհվածները Մոսկվայից ժամանած զբոսաշրջիկների խմբից էին։

 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ արտակարգ դեպքի շրջանում եղել է փոթորկի նախազգուշացում։

 

Քառասունինը հոգուց բաղկացած խումբը, որտեղ հիմնականում 12-15 տարեկան երեխաներ էին, փոթորկի մեջ է հայտնվել Կարելիայի Սյամօզերո լճում։ Խմբի նավը լիճ ուղևորության է դուրս եկել հունիսի 18-ի երեկոյան։