Ֆիլիպիններում առնվազն 21 մարդ Է զոհվել «Հագուպիտ» թայֆունի պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղական ներկայացուցչությանը, առավել մեծ թվով զոհեր են եղել Արեւելյան Սամարի նահանգում, որն առաջինն Է իր վրա ընդունել տարերքի հարվածը:
Երկրի իշխանությունները նախկինի պես հայտարարում են, որ զոհվել Է երկու մարդ, վիրավորվել եւս երեքը:
Ինչպես ճշտում Է Star մալայզիական թերթը՝ կառավարության որոշմամբ տարահանվել են 1 միլիոնից ավելի բնակիչներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է ՏԱՍՍ-ը, տարերքի մոլեգնելու պատճառով Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում եւ մի քանի այլ քաղաքներում փակ են դպրոցները, բանկերը, կառավարական հիմնարկությունները, չեղյալ են հայտարարված ֆոնդային բորսայի սակարկությունները:
Օդերեւութաբանների տվյալներով՝ փոթորկալի քամու պոռթմուները, որը տապալել Է ծառեր ու Էլեկտրահաղորդման գծերի հենասյուներ, անցած հանգստյան օրերին հասնում Էին վայրկյանում 47 մետրի, բայց այժմ թուլացել են վայրկյանում մինչեւ 33 մետր:
16 նահանգներում խախտված Է Էլեկտրամատակարարումը: Ուժգին ալեկոծության պատճառով դադարեցված Է լաստանավային հաղորդակցությունը արշիպելագի բազմաթիվ կղզիների միջեւ: Օդանավակայաններում չեղյալ Է հայտարարված ավելի քան հարյուր ավիաչվերթ:
Թայֆունը, որի անվանումը թարգանվում Է «մտրակ», շարժվում Է դեպի Ֆիլիպինների կենտրոնական շրջաններ՝ աստիճանաբար կորցնելով ուժը:
«Հագուպիտ»-ը դարձել Է այս տարեշրջանում Խաղաղ օվկիանոսում ձեւավորված արդեն 22-րդ թայֆունը: