«Իսլամական պետության» ավելի քան տասը հազար ահաբեկիչներ են սպանվել Սիրիայում և Իրաքում՝ կազմակերպության դեմ միջազգային դաշինքի ռազմական գործողություններ ծավալելուց ի վեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայստարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը՝ Փարիզում միջազգային դաշինքի անդամ-երկրների մասնկացությամբ հակաահաբեկչական գոործողությունների վերաբերյալ համաժողովի շրջանակներում: Նրա խոսքով՝ ԻՊ-ն հսկայական վնասներ է կրել ինն ամիսների ընթացքում:
Նորվեգիայի համաժողովին մասնակցող ներկայացուցիչը հայտարարել է, որ 15,3 միլիոն դոլար կտրամադրի Իրաքի բնակչությանը՝ որպես մարդասիրական օգնություն: Այն կտրամադրվի ի պատասխան Իրաքին օգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի կոչի:
Միջազգային դաշինքը Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողոթյուններ սկսել է օգոստոսից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի վերջից:
Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր 2014թ.-ի ամռանը «Իսլամական պետության» հարձակումների հետևանքով: