Սիրիայում «Իսլամական պետության» դեմ միջազգային դաշինքի օդային հարվածների հետևանքով 3 ամսվա ընթացքում 1170 մարդ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդային հարվածների մեծամասնությունն իրականացվել է ԱՄՆ-ի կողմից: Սպանվածներից 1046-ը ԻՊ-ի անդամներ են, որոնց մեծ մա սը սիրիացի չէ, 72-ը՝ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներ և 52-ը' խաղաղ բնակիչներ:

 

ԱՄՆ-ը և միջազգային դաշինքը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողություններն սկսել են սպետեմբերի 23-ից:

 

Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալեմը հայտարարել էր, որ միջազգային դաշինքի հարվածները չեն թուլացնում ԻՊ-ին, առավել ևս չեն կարող վերացնել կազմակերպությանը:

 

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ., որում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավ ել Սիրիայում եւ Իրաքում: