Իրաքյան ուժերը Բաղդադի տարբեր շրջաններում մեկ օրվա ընթացքում 33 ահաբեկիչների են ոչնչացրել, նաև ոչնչացվել են նրանց զենքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սոմարիա նյուզ» գործակալությունը, ահաբեկիչները սպանվել են Բաղդադի Աբու Ղարիբ շրջանում: Նրանցից 25-ը սպանվել են օդային հարվածների հետևանքով:

 

Իրաքյան ուժերը Բաղդադի հարավում գտնվող Շաքիրին թաղամասում պայթուցիկ սարքավորում են հայտնաբերել և վնասազերծել:

 

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդային ուժերը հարվածներ են հասցրել Ջազիրա, ալ Բադիա, Սամրա բնակավայրերում ահաբեկիչների հավաքատեղիների ուղղությամբ՝ պատճառելով մեծ վնասներ:

 

Բաակուբայի շրջանում ԻՊ-ին պատկանող պաշտպանական 3 դիրք են ոչնչացվել:

 

Մյուս կողմից' Դիյալա մարզի ոստիկանության տեղեկացմամբ, անվտանգության ուժերը շրջափակել են Միկդադիա քաղաքի հյուսիսային շրջանները՝ ահաբեկիչներին թույլ չտալով փախուստի դիմել:

 

Սալահ ադ Դին մարզի Նաբաայի շրջանում 238 ահաբեկիչներ են ոչնչացվել:

 

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: