Իրաքի Անբար մարզում լայնամասշտաբ գործողություններ են սկսվել Հուզ թաղամասն ազատագրելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, «Իսլամական պետության» տասնյակ անդամներ են սպանվել դոկտեմբերի 3-ին միջազգային դաշինքի կողմից Քիրքուքի արևմտյան հատվա ծների ռմբակոծության հետևանքով:
Միջազգային դաշինքը նաև ռմբակոծել է ԻՊ-ի' Հիթ քաղաքի մերձակայքում գտնվող դիրքերը: Մյուս կողմից, իրաքյան օդային ուժերը Բայջիում ոչնչացրել են մահապարտ-ահաբեկչի ականապատ մեքենան:
Իրաքի ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ ԻՊ-ն թալանել և ավերել է Բայջիի մերձակայքում գտնվող նավթավերամշակման չինական փոքր գործարանը և սարքավորումները բեռնատարներով տեղափոխել Մոսուլ քաղաք: Նրանք սարքավորումները տեղափոխել են մեծ բեռնատարներով:
Չինական գործարանն օրական մշակում էր 20 հազար բարել նավթ:
ԻՊ-ն ձևավորվել է 2006 թ.-ին: Ծայրահեղական կազմակերպությունն ընդգրկել է 80 երկրի մոջահեդների: Այն ամարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: