Ռուսաստանի ավիացիան վերացրել է ԻԼԻՊ-ի պահեստը, որում պահպանվում էին իքնաշեն հրթիռները: Ինչպես պնդում է ՌԴ ՊՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հենց այդ հրթիռներով զինյալները գնդակոծում էին Դամասկոսի բնակավայրերը: Այս մասին հաղորդում է lifenews-ը:

 

Ռուսաստանի ավիատիեզերական ուժերը ոչնչացրել են նաև Լաթաքիայում տեղակայված «Ջաբհադ ան-Նուսրա»-ի հրետանային դիրքերը և զինամթերքի պահեստը, ինչպես նաև Հալեպում գտնվող գրոհայինների ճամբարը: