Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների բենզատարների վրա հասցված օդային հարվածների կադրեր: Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը, վերջին վեց օրերի ընթացքում ռուսական ավիացիան ռմբակոծել է ԻԼԻՊ-ի 1093 օբյեկտ: Կատարվել է ավելի քան 200 թռիչք:

 

Հալեպում ոչնչացվել են բենզատարների շարասյուններ:

 

Իդլիբում բարձր ճշգրտության հարվածների արդյունքում ոչնչացվել է Թուրքիայից և ԱՊՀ երկրներից գրոհայինների պատրաստման ճամբարը: