Սիրիայի Լաթաքիա նահանգում ռուսական ավիախմբի գրոհիչները ոչնչացրել են ԻԼԻՊ-ի գրոհայինների պատրաստման խոշոր ճամբարը: Այս մասին, LifeNews-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Լաթաքիա նահանգում ռուսական Sու-25 երկու գրոհիչներ պայթուցիկ ավիառումբերով երկու իրար հաջորդող հարված են հասցրել ռուսական հետախուզության միջոցով հայտնաբերված՝ ԻԼԻՊ-ի զինյալների պատրաստման խոշոր ճամբարին»,- ասել է Կոնաշենկովը: