ԱՄՆ Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ավելի քան 20 գործող զինյալներ, որոնք ակտիվորեն պլանավորում էին ահաբեկչություններ այլ երկրներում, ոչնչացվել են միջազգային կոալիցիայի օդային հարվածների արդյունքում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ' այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Իսլամական պետություն»-ը ներկայումս աշխարհի անվտանգությանը սպառնացող մեծագույն վտանգներից է: Երեք տարվա ընթացքում ԻՊ-ին հաջողվել է Իրաքում և Սիրիայում զավթել զգալի տարածքներ, որոնց մի մասը վերջին ամիսներին հաջողվել է հետ գրավել: