Միջազգային կոալիցիան, ԱՄՆ-ի գլխավորությամբ, ավիահարվածներ է հասցրել Սիրիայի գազի խոշորագույն գործարանի մոտակայքում: Այս մասին հայտնել է Agene France-Presse-ը:

 

Հարվածները հասցվել են որպես նախազգուշացումներ, որպեսզի «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները լքեն իրենց հսկողության տակ գտնվող ձեռնարկությունը:

 

Ավելի վաղ կոալիցիայի կողմից հասրած ավիահարվածների հետևանքով «Իսլամական պետության» դեմ պայքարում վեց խաղաղ քաղաքացի է զոհվել: