Միջազգային դաշինիքի օդանավերը հունվարի 16-ին ռմբակոծել են թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, վկաների խոսքով'սկսվել են ուժգին պայթյունների ձայներ, որից հետո քաղաքը պատվել է ծխով:

 

Միջազգային դաշինքի օդանավերը հունվարի 15-ից ի վեր 11 օդային հարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերին: Քոբանի քաղաքի ուղղությամբ արձակված ռումբերից ահաբեկիչների 9-ը դիրքեր են ոչնչացվել, ինչպես նաև տարբեր տեսակի զենքեր:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունը սեպտեմբերից հարձակումներ է գործում Քոբանի քաղաքի վրա՝ փորձելով հսկողություն հաստատել այնտեղ: Ահաբեկիչները հսկողություն են հաստատել քաղաքի մի մասի, ինչպես նաև մերձակայքում գտնվող քրդական շուրջ 300 գյուղերի վրա:

 

Նախորդ ամսվա ընթացքում քրդերին հաջողվել էր հսկողություն հաստատել քաղաքի 80 տոկոսի վրա:

Միջազգային դաշինքը սեպտեմբերի վերջից օդային հարվածներ է ուղղում Սիրիայում ԻՊ-ի դիրքերին, որոնց 50 տոկոսն ուղղվում է Քոբանի քաղաքի մոտ ԻՊ-ի դիրքերի վրա: