ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ հավաքված առևտրականները հանդիպեցին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքոնյանի հետ: 

 

Լուրեր.com-ի հետ զրույցում առևտրական ցուցարարներից Հայկանուշ Առաքելյանը նշեց, որ պատգամավորները խոստացել են չորս կուսակցությունով միանալ և բարձրացնել այդ հարցը:

 

«Եթե մենք այս կողմից չպայքարենք, նրանք չորսով չեն կարող ոչինչ անել, բայց ես համողված եմ, որ այդ չորս կուսակցություններն էլ պաշտպանելու են մեր շահերը»,-ասաց Հայկանուշ Առաքելյանը:

 

Նշենք, որ ցուցարարներն այժմ Բաղրամյան փողոցի կողմից ԱԺ-ի մուտքի մոտ են: