Ռուսաստանի ավիատիեզերական ուժերը Սիրիայում մոտ 4 հազար մարտական թռիչք են իրականացրել, ոչնչացվել է «Իսլամական պետության» գրոհայինների ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 8 հազար օբյեկտ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է Газета.Ru-ն:

 

«Ընդհանուր առմամբ, մարտական ավիացիան իրականացրել է մոտ 4 հազար մարտական թռիչք և ոչնչացրել ահաբեկիչների ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 8 հազար օբյեկտ: Դրա արդյունքում ԻԼԻՊ-ին զգալի վնաս է հասցվել»,- ասել է Շոյգուն:

 

Շոյգուն նշել է նաև, որ ԻՊ-ը վերահսկում է Սիրիայի տարածքի մոտ 70%-ը: