Սիրիայում ռուսական ավիախմբի ինքնաթիռները ոչնչացրել են Ռաքքա բնակավայրի մերձակայքում գրոհայինների անցակետերը: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է lifenews-ը:

 

«Ռաքքա բնակավայրի մերձակայքում Սու-34 գրոհիչները հարվածներ են հասցրել զինյալների երկու անցակետերին: Ավիառումբերի հարվածով ոչնչացվել են ահաբեկիչների կառույցները, ինչպես նաև այնտեղ գտնվող ավտոմոբիլային և զրահապատ տեխնիկայի չորս միավոր», - ասել է Կոնաշենկովը:

 

Նա հավելել է նաև, որ որ Դամասկոսի շրջանում՝ Մգար լեռան կիրճում ռուսական օդուժը հարված է հասցրել ԻԼԻՊ-ի բազային: Լեռան քարանձավներում զինյալները ռազմամթերքի պահեստ, հրամանատարական կետ և ռազմական տեխնիկայի թաքստոց են կառուցել: Միայն վերջին երկու օրերի ընթացքում ռուսական ինքնաթիռները իրականացրել են 81 թռիչք և ոչնչացրել գրոհայինների 263 օբյեկտ: