ՌԴ ավիատիեզերական ուժերի Սու-34 կործանիչը ոչնչացրել է «Օսա» զենիթահրթիռային համալիրը, որը Սիրիայի բանակից Դամասկոսի մոտ գրավել են ԻԼԻՊ-ի գրոհայինները: Ռուսական օդուժը հարված է հասցրել ահաբեկիչների դիրքերին Արևելյան Գուտա շրջանում, տեղեկացնում է LifeNews-ը:
«Դամասկոսի Արևելյան Գուտա շրջանում Սու-34 կործանիչը ոչնչացրել է «Օսա» զենիթահրթիռային համալիրը, որը նախկինում սիրիական զինված ուժերից գրավել են զինյալները»,- հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Բացի այդ, Ռուսաստանի ավիատիեզերական ուժերը հարված են հասցրել գրոհայինների դիրքերին նաև Համա գավառում: Արդյունքում ոչնչացվել է քողարկված հրետանային մարտկոցը: