Իրաքի զինված ուժերը «Իսլամական պետության» գրոհայինների կողմից գրավված Էր-Ռամադի քաղաքի ազատագրմանն ուղղված հարձակողական գործողություն են սկսել, հաղորդում է Reuters-ը:

 

 

Այդ մասին հայտնել է զինվորականների մամուլի քարտուղարը:

 

 

Ավելի վաղ, ԶԼՄ-ները հաղորդել են, որ առաջիկա ժամերին Իրաքի զինվորականները հարձակողական գործողություն կձեռնարկեն «Իսլամական պետության» զինյալների կողմից գրավված Էր-Ռամադի քաղաքի ուղղությամբ: Ինչպես նշվեց, ռազմական ինքնաթիռները ԻԼԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ գտնվող Էր-Ռամադի քաղաքում բրոշյուրներ են նետել՝ 72 ժամվա ընթացքում քաղաքը լքելու բնակիչներին ուղղված խնդրանքով: