«Իսլամական պետությունը» համացանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են «Մետիս» հակատանկային հրթիռային համակարգի օգնությամբ ոչնչացվում թուրքական ինքնագնաց Т-155 Firtina հաուբիցները:
Նշվում է, որ երեք ինքնագնաց հրանոթները այդ պահին գտնվել են Թուրքիայի տարածքում: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 28-ի առավոտյան:
Համաձայն թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի Ջերաբլուսա շրջանից, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի հարևանությամբ: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են սպանված ու վիրավոր թուրք զինծառայողների, ինչպես նաև ԴԱԻՇ-ի զինյալների հետ այդ շրջանում ընթացող մարտերի մասին:
Այդ հարձակումից հետո՝ սկսած ապրիլի 29-ից, թուրքական ուժերը անվտանգության 15-օրյա հատուկ միջոցառումներ են սահմանել սահմանի երկայնքով ու սահմանամերձ շրջաններում: